Խոր կսկիծով տեղեկացանք Արցախի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռեկտոր, բ.գ.դ. պրոֆեսոր, գրականագետ, բանաստեղծ Վարդան Հակոբյանի մահվան մասին:
Նա առանձնահատուկ էր թե՛ որպես պրպտուն գիտնական, թե՛ որպես կրթական գործի բազմափորձ կազմակերպիչ, թե՛ որպես բանաստեղծ և, իհարկե, որպես մարդ ու քաղաքացի, ով ուներ բարձր արժեհամակարգ։
Նրա հերթական այցելությունը Ակսել Բակունցի տուն֊թանգարան 2022 թվականի հունիսի 13֊ին` գրողի ծննդյան օրը, ցավոք, դարձավ վերջինը. մենք վերստին լսեցինք նրա բազմախորհուրդ խոսքը, որով արժանին մատուցեց պայծառանուն գրողին։ Նա Գորիսի և թանգարանի լավ բարեկամն էր, Բակունցի ստեղծագործության ջերմեռանդ երկրպագուն։
Վարդան Հակոբյանի կերպարը թանկ ու օրինակելի է մեզ համար։ Նրա վաստակը արժանի է խոնարհման և հպարտությամբ է լցնում մեր սրտերը:
Պատկառելի է նրա ավանդը Արցախի պետականաշինության, կրթության, գիտության, մշակույթի զարգացման գործում։
Ակսել Բակունցի տուն֊թանգարանի կոլեկտիվը` ի դեմս վարիչ Վարդան Սարգսյանի, ցավակցում է Վարդան Հակոբյանի հարազատներին, մտերիմներին, գործընկերներին, կիսում կորստյան վիշտը:
Նրա հիշատակը պայծառ կմնա մեր սրտերում։
Ակսել Բակունցի տուն-թանգարան
Комментариев нет:
Отправить комментарий