Ձեզ ենք ներկայացնում Թանգարանների միջազգային օրվա առթիվ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտների շրջանում հայտարարված շարադրության մրցույթի մրցանակակիր (երկրորդ տեղ), Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Հասմիկ Բադալյանի աշխատանքը:
Показаны сообщения с ярлыком Թանգարանների միջազգային օր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Թանգարանների միջազգային օր. Показать все сообщения
22.05.2023
ՀԱՍՄԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ / Երբ առաջին անգամ այցելեցի Ակսել Բակունցի տուն-թանգարան
21.05.2023
ՆՈՒԲԱՐ ՂՈՒԿԱՍՅԱՆ /Իմ սիրելի Բակունցյան կերպարը
Ձեզ ենք ներկայացնում Թանգարանների միջազգային օրվա առթիվ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտների շրջանում հայտարարված շարադրության մրցույթի մրցանակակիր (երկրորդ տեղ), Դարբասի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Նուբար Ղուկասյանի աշխատանքը:
-Էս հինչ Մարքրիդի էն տիրալ Խոնարհիս տեղ. Խոնարհս գյոզալ էր, գյոզալ…
Պատմվածքը դասարանում չենք անցնում, գնում ենք Լոր` գերեզմանատան դպրոցը, և ընթերցում տող առ տող: Կարդում եմ չքնաղ պատմվածքը, իմ առջև իմ գյուղն է բացվում, ինձ հարազատ ժայռն ու քարը, կածանն ու ծերպը: Ես էլ հեղինակի հետ լսում եմ անտառի կամաց խշշոցը, միրհավի կանչը ու Խոնարհի մեղմ ձայնը`
Թոո՜ղ:
ՄԱՐԻԱ ԼԱԼԱՅԱՆ/Իմ սիրելի բակունցյան կերպարը
Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին...
Եթե Սյունյաց գրական նկարչի վրձնահարվածների երկու իրար շատ նման գլուխգործոցների ձեռքը ընկնեին աշնան երգչի այս տողերը, անկասկած կարցունքոտվեին նրանց աչքերը. Լառ-Մարգարը կգնար այգի, բահը կտնկեր գետնին, ինքը պառկեր չորացած բարդիների կողքին ու նայեր ճյուղերի արանքից դեպի վեր։ Հազրոն իր անբաժան ծիրանի փողը կնվագեր կտուրին, բայց այս անգամ` մի այլ նվագ։ Իսկ ես` բարեբախտաբար այդ տողերին ծանոթ եղածս, կարող եմ ասել, թե ինչ եմ անում ամեն անգամ դրանք կարդալիս։ Նստում եմ ու սուզվում, սուզվում եմ մտքերի անծայրածիր տիեզերքը, որտեղ հիշողությունները կինոժապավենի նման կայծակնային արագությամբ հաջորդում են մեկը մյուսին։ Պահեր,ընդամենը վայրկյաններ, բայց ինչպիսի՜...
Արցախցի եմ, Արցախի հենց սրտից` վսեմափայլ Ստեփանակերտից։ Մի տարի է, ինչ կյանքն ինձ բերել է մի նոր ու անզուգական վայր, որը պետք է ինձ շատ բան սովորեցներ կյանքում։ Բակունցի օջախը դարձավ ինձ համար նոր տուն, ինչպես Արևելյան Հայաստանը` Հազրոյի ու Լառ-Մարգարի համար։ Նրանք հայոց մեծ ողբերգության ականատեսներն են, ովքեր ստիպված հեռացան ու բնակություն հաստատեցին իրենց երկրորդ հայրենիքում։
ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Մայիսի 20-ին «Թանգարանների գիշեր» համաեվրոպական տոնի շրջանակներում Ակսել Բակունցի տուն-թանգարանում տեղի ունեցավ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտների շրջանում հայտարարված բակունցյան թեմաներով շարադրության մրցույթի արդյունքների ամփոփումն ու մրցանակաբաշխությունը:
Տոնի առթիվ հյուրերին ողջունեց թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանը՝ կարևորելով թանգարան-դպրոց կապի ամրապնդմանն ուղղված նման կրթամշակութային ծրագրերի իրականացումը, որը թանգարանի ուղղություններից մեկն է:
Դպրոցականներին առաջարկված թեմաներն էին՝ «Նամակ Ակսել Բակունցին», «Զրույց Ալպիական մանուշակի հետ», «Իմ սիրելի բակունցյան կերպարը», «Երբ առաջին անգամ այցելեցի Ակսել Բակունցի տուն-թանգարան»: Շարադրության ներկայացման վերջնաժամկետը մայիսի 7-ն էր:
Մրցույթին մասնակցել են Սյունիքի մարզի 23 դպրոցների 41 աշակերտներ: Մասնակից դպրոցներն են՝ Գորիսի Ա.Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցը, թիվ 2 հիմնական դպրոցը, թիվ 4 ավագ դպրոցը, Կապանի թիվ 3, թիվ 8 և թիվ 10 միջնակարգ դպրոցները, Արծվանիկի միջնակարգ դպրոցը, Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցը, Շաքիի միջնակարգ դպրոցը, Անգեղակոթի միջնակարգ դպրոցը, Լորի միջնակարգ դպրոցը, Դարբասի միջնակարգ դպրոցը, Շաղաթի միջնակարգ դպրոցը, Ձագիկավանի միջնակարգ դպրոցը, Բնունիսի միջնակարգ դպրոցը, Վաղատուրի միջնակարգ դպրոցը, Տաթևի միջնակարգ դպրոցը, Խնձորեսկի Գ.Սևունցի անվան միջնակարգ դպրոցը, Հալիձորի միջնակարգ դպրոցը, Կորնիձորի միջնակարգ դպրոցը, Հալիձորի միջնակարգ դպրոցը, Վերիշենի միջնակարգ դպրոցը, Որոտանի միջնակարգ դպրոցը։
Подписаться на:
Сообщения (Atom)


.jpg)
