22.07.2022

ԹԱՆԳԱՐԱՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԱՀ ՊԵՏՆԱԽԱՐԱՐ ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ԵՎ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ

Աշխատանքային այցով Գորիս ժամանած Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը և արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը այցելեցին Ակսել Բակունցի տուն-թանգարան: Թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանի և գիտաշխատող Թեհմինա Մարությանի ուղեկցությամբ նրանք շրջեցին թանգարանի ցուցասրահներում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, թանգարանի ստեղծման պատմությանը, Բակունցի գրական ու հասարակական գործունեության հիմնական դրվագներին: Հյուրերը խորապես տպավորված էին մեծանուն գրողի մասունքները աչքի լույսի պես պահպանող և սերունդներին փոխանցող մշակութային օջախով, ինչի առթիվ իրենց գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեցին: Բակունցի հայրենասիրությունը, քաղաքացիական բարձր նկարագիրը բացառիկ օրինակ են ներկա և հաջորդ սերունդների համար: Հյուրերը հույս հայտնեցին, որ առաջիկայում առիթներ կլինեն մշակութային համագործակցությունը զարգացնելու: 
Թանգարանի աշխատակիցները ևս շնորհակալություն հայտնեցին Արցախից ժամանած մեծահարգ հյուրերին՝ ազգանվեր ու հայրենանպաստ գործունեության համար, ինչպես նաև Ակսել Բակունցի տուն-թանգարան այցելելու պատրաստակամության և ցուցաբերած հետաքրքրության համար:









Комментариев нет:

Отправить комментарий